Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Հայտարարություններ

ԵՊԼՀ - «Փոփոխությունների ալիք» | Տեղեկատվական հանդիպում

Նամակ գրել Տպել PDF
18-25 տարեկան ակտիվ ուսանո՞ղ ես: Սովորո՞ւմ ես Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Ցանկանո՞ւմ ես ունենալ անկախ, այլընտրանքային և ապահով տարածք` իրականացնելու ուսանողական ծրագրեր, բարձրաձայնելու և լուծելու ուսանողների խնդիրները: «Փոփոխությունների ալիք» ծրագիրը հենց քեզ համար է։
Հրավիրում ենք քեզ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան ՝ ծանոթանալու «Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագրի կողմից քեզ առաջարկվող հնարավորություններին և ծրագրին դիմելու ընթացակարգին։

Ի՞նչ՝ Տեղեկատվական հանդիպում
Ե՞րբ՝ Սեպտեմբերի 13, Ժամը 14։00
Որտե՞ղ՝ ԵՊԼՀ, նիստերի մեծ դահլիճ

«Փոփոխությունների ալիք. Ուսանողական ակտիվիզմի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն են ունենալու՝
1. Մասնակցելու՝ 1 տարի տևողությամբ ուսանողական ակտիվիզմի դպրոցի, փորձագետների և որոշում կայացնողների հետ զրույց-հանդիպումների,
2. Կազմակերպելու՝ ուսանողներին մտահոգող խնդիրների շուրջ տարբեր գործողություններ և ուսանողների շահերի պաշտպանության արշավներ և ծրագրեր,
3․ Մշակելու՝ առաջարկությունների փաթեթ, հստակ պահանջներ՝ ուղղված կրթության ոլորտի պատասխանատուներին, ուսանողական նախագծեր և նախաձեռնություններ,
4․ Ստանալու՝ սեփական ծրագրերը իրականացնելու համար ֆինանսավորում, տեղացի և միջազգային փորձագետների հետ հանդիպելու հնարավորություն, ավարտական դիպլոմ:
«Ուսումնական այց կենտրոնական Եվրոպա»
Մեկամյա ծրագիրը հաջողությամբ ավարտած 15 ուսանողներ հնարավորություն կստանան երկշաբաթյա կրթական այցով մեկնել Լեհաստան, Չեխիա և Սլովակիա` տեղում ծանոթանալու ուսանողական ծրագրերին, ինչպես նաև ուսանողական կառույցների և համալսարանների աշխատանքին:
Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից Վիշեգրադ միջազգային հիմնադրամի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:

41506465_2087088984643770_6552152302889730048_o
ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ