Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Հայտարարություններ

ԷՐԱԶՄՈՒՍ + ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Նամակ գրել Տպել PDF


Հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ Էրազմուս + միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Հունաստանի Հանրապետության Սալոնիկի Արիստոտելի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն, դասավանդման և վերապատրաստման հնարավորություն ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար՝ 1 շաբաթ տևողությամբ:

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս +  միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 4/1): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՄԱՐՏԻ 23-ը ժամը 17.00:

Ստորև ներկայացված է փաստաթղթերի ցանկը, որոնք ընդունվում են միայն անգլերեն տարբերակով:

  1. Անձնագրի պարտճեն,
  2. Ինքնակենսագրական (CV)  Europass ֆորմատով
  3. Պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար՝ աշխատանքային պլան (դասավանդվող թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները),
  4. Վարչական անձնակազմի համար՝ աշխատանքային պլան (շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները),
  5. Տեղեկանք բուհում աշխատելու վերաբերյալ:

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն՝ Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 4/1:

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ