Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Հավատարմագրում

Հարց ու պատասխան

Նամակ գրել Տպել PDF

Հարգելի այցելու,

Այս բաժնում Դուք կծանոթանաք այն հարցերի պատասխաններին, որոնք տրվել են Ձեր կողմից հարցաշարերի միջոցով և հավատարմագրման գործընթացի վերաբերյալ հանդիպումների ընթացքում: Իսկ հավելյալ հարցերը կարող եք ուղղել ԵՊԼՀ Որակի ապահովման կենտրոնին quality@brusov.am էլ. հասցեով:

 

Հարց 1.  Որո՞նք են հավատարմագրման տեսակները:

Պատասխան. Հավատարմագրման տեսակներն են՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում և ծրագրային հավատարմագրում:

 

Հարց 2.  Ինչպիսի՞ հավատարմագրում է անցնում ԵՊԼՀ-ն:

Պատասխան. ԵՊԼՀ-ն անցնում է ինստիտուցիոնալ հավատարմագրում:

 

Հարց 3.  Ո՞ր փուլում է այժմ գտնվում ԵՊԼՀ հավատարմագրման գործընթացը:

Պատասխան. ԵՊԼՀ հավատարմագրման գործընթացը անցել է առաջին փուլը՝ ինքնավերլուծությունը, այժմ գտնվում է երկրորդ՝ փորձաքննության փուլում:

 

Հարց 4.  Ինստիտուցիոնալ հավատարմագրմանը հաջորդելու՞ է արդյոք այլ փուլ:

Պատասխան. Ինստիտուցիոնալ հավատարմագրումն անցնելուց հետո ԵՊԼՀ-ն կարող է դիմել ծրագրային հավատարմագրման:

 

Հարց 5.  Ի՞նչ բնույթի հարցեր են տրվելու փորձագետների կողմից վարչական և ՊԴ կազմերին:

Պատասխան. Հարցերը կարող են լինել բազմաբնույթ: Հարցերին անհրաժեշտ է պատասխանել հստակ և անկեղծ:

 

Հարց 6. Ինչպե՞ս են աշխատակիցները մասնակցել ԵՊԼՀ առաքելության ձևավորմանը:

Պատասխան. ԵՊԼՀ առաքելությունը մշակվել է համապատասխան խմբի կողմից, քննարկվել է ամբիոններում և այլ ստորաբաժանումներում, որոնք ներկայացրել են իրենց առաջարկությունները:


Հարց 7. Ինչպե՞ս եք մասնակցում բուհում որոշումների կայացման գործընթացին:

Պատասխան. Որևէ թերություն նկատելու կամ առաջարկություն ունենալու դեպքում կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցը կարող է գրավոր առաջարկություն ներկայացնել իր անմիջական ղեկավարին, որի միջնորդությամբ այդ հարցը կքննարկվի ԵՊԼՀ համապատասխան խորհուրդներում /գիտխորհուրդ, ռեկտորատ/:

 

Հարց 8.  Ի՞նչ ռեսուրսներ են դիտարկվում փորձագիտական այցի ժամանակ:

Պատասխան. Բուհի ռեսուրսները գնահատելու նպատակով փորձագետները կարող են այցելել օրինակ գրադարան՝ պարզելու, թե ինչպես է այն սպասարկում ուսանողներին, քանի ուսանող է օգտվում գրքերից և այլն: Կամ կարող են այցելել լսարաններ, լաբորատորիաներ, սննդի սպասարկման կետեր, բուժկետ, ընդհուպ մինչև սանհանգույցներ:


Հարց 9. Ի՞նչ ներդրում կարող են ունենալ դասախոսները հավատարմագրման գործընթացում:

Պատասխան. Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր դասախոս ևս մեկ անգամ ծանոթանա հավատարմագրման գործընթացի մանրամասներին և կարողանա ներկայացնել իր գործունեությունը:


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ