Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Հավատարմագրում

Միջոցառումներ

Նամակ գրել Տպել PDF
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ

IMG_2472   IMG_2476   IMG_2479

2013թ. փետրվարի 14-ին և 21-ին ԵՊԼՀ մեծ դահլիճում տեղի ունեցան հանդիպում-քննարկումներ ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ԵՊԼՀ հավատարմագրման համար ինքնավերլուծություն իրականացրած թիմի անդամների, ԵՊԼՀ Որակի ապահովման կենտրոնի, ինչպես նաև Որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչ, ԵՊԼՀ կոորդինատոր Մկրտիչ Այվազյանի հետ: Խոսքով հանդես եկավ նաև ԵՊԼՀ ռեկտոր Գ. Գասպարյանը: Հանդիպման նպատակն էր պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացնել հավատարմագրման գործընթացի փուլերը, նպատակներն ու հավատարմագրման համար կազմված ԵՊԼՀ ինքնավերլուծական զեկույցի ամփոփ նկարագիրը: Հանդիպման ընթացքում դասախոսներին հնարավորություն ընձեռվեց իրենց հետաքրքրող հարցերն ուղղել բանախոսներին: Հանդիպման արդյունքում հստակեցվեցին հավատարմագրման բուն գործընթացում պրոֆեսորադասախոսական կազմին առնչվող մի շարք խնդիրներ և հնարավոր լուծումներ:

Հանդիպման ներկայացումները (slide show) տես այստեղ՝ Հավատարմագրման գործընթացի փուլերը, Առաքելություն, ՊԴ կազմ:



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ
 
IMG_3203   IMG_3208  IMG_3217

2013թ. մարտի 14-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ հավատարմագրման վերաբերյալ հերթական հանդիպումը՝ կազմակերպված ԵՊԼՀ վարչական անձնակազմի համար: Ինչպես և նախորդ հանդիպումներին, այս անգամ ևս հանդիպման բացումը կատարեց ԵՊԼՀ ռեկտոր տկն. Գ. Գասպարյանը, այնուհետև խոսքով հանդես եկան ԵՊԼՀ կոորդինատոր և ՈԱԱԿ ներկայացուցիչ Մկրտիչ Այվազյանը, ինչպես նաև ԵՊԼՀ ինքնավերլուծական թիմի անդամ Գ. Բալայանը: Հանդիպման նպատակն էր ԵՊԼՀ ողջ վարչական կազմին տրամադրել բուհի վարչական համակարգի վերաբերյալ այն տեղեկատվությունը, որը ներառվել է ԵՊԼՀ ինքնավերլուծական զեկույցում: Ներկայացումներից հետո տեղի ունեցավ քննարկում զեկուցողների և հանդիպման մասնակիցների միջև:

Հանդիպման ներկայացումները (PPT) տես այստեղ՝ ՝ Հավատարմագրման գործընթացի փուլերը, Կառավարում և վարչարարություն:

 


ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

IMG_3394  IMG_3399IMG_3397

2013թ. մարտի 21-ին ԵՊԼՀ-ում կազմակերպվեց ԵՊԼՀ հավատարմագրման գործընթացի վերաբերյալ հանդիպում ուսանողների հետ: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր Գ. Գասպարյանը, այնուհետև Որակի ապահովման ազգային կենտրոնի ներկայացուցիչ, ԵՊԼՀ կոորդինատոր Մկրտիչ Այվազյանը, ԵՊԼՀ հավատարմագրման համար ինքնավերլուծություն իրականացրած թիմի անդամները, ինչպես նաև ԵՊԼՀ Որակի ապահովման  կենտրոնը ուսանողներին ներկայացրեցին հավատարմագրման գործընթացի մանրամասները: Հանդիպումը նպատակաուղղված էր ուսանողներին ներկայացնել բուհի հավատարմագրման գործընթացի մանրամասները և էական խնդիրները: Հանդիպումը կրում էր տեղեկատվական, ինտերակտիվ բնույթ, որի արդյունքում ուսանողների համար պարզաբանվեցին մի շարք հարցեր: Նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

Ուսանողների հետ հանդիպման ներկայացումները (Slide Show) տես այստեղ՝ Հավատարմագրման գործընթացի փուլերը,  Ուսանողներ:



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊԼՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

  IMG_2482  IMG_2490

2013թ. ապրիլի 11-ին ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ հանդիպում ԵՊԼՀ Կարիերայի, Որակի ապահովման, Լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնների, ինչպես նաև հանրային կապեր բաժնի, ՏՏ վարչության և միջազգային կապերի վարչության աշխատակիցների, ՈԱԱԿ ներկայացուցիչ և ԵՊԼՀ կոորդինատոր Մկրտիչ Այվազյանի և ԵՊԼՀ ինքնավերլուծություն իրականացրած թիմի անդամների հետ: Հանդիպման նպատակն էր կենտրոնների և բաժինների աշխատակիցներին տեղեկացնել հավատարմագրման գործընթացի և ԵՊԼՀ ինքնավերլուծական զեկույցում «Հասարակական պատասխանատվություն» չափանիշի վերաբերյալ կատարված վերլուծության արդյունքների մասին: Ներկայացմանը հաջորդեց ակտիվ քննարկում ԵՊԼՀ-ի կողմից հանրությանը մատուցվող մի շարք կրթական ծառայությունների որակի և արդյունավետության վերաբերյալ:

Հանդիպման ներկայացումները (slide show) տես այստեղ՝ Հավատարմագրման գործընթացի փուլերը, Հասարակական պատասխանատվություն



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ

IMG_4081 IMG_4087  IMG_4078

2013թ. ապրիլի 29-ին ԵՊԼՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ հավատարմագրման վերաբերյալ երկրորդ հանդիպումը ԵՊԼՀ վարչական ու ուսումնաօժանդակ կազմերի և գրադարանի աշխատակիցների հետ: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր Գ. Գասպարյանը, այնուհետև ԵՊԼՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ռ. Խաչատրյանը ԵՊԼՀ հավատարմագրման համար կազմված ինքնավերլուծական զեկույցից ներկայացրեց «Ենթակառուցվածք և ռեսուրսներ» չափանիշը և SWOT վերլուծությունը: Ներկայացումից հետո սկսվեց քննարկում, որի ընթացքում աշխատակիցները հնչեցրեցին նաև իրենց հետաքրքրող հարցերը:

Հանդիպման ներկայացումը (Slide show) տես այստեղ՝ Ենթակառուցվածք և ռեսուրսներ:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՀՆԳՕՐՅԱ ԱՅՑԸ ԵՊԼՀ


582317_410349162339087_1264627322_n   FlagBr

2013թ. մայիսի 13-17-ը ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ ԵՊԼՀ ենթակառուցվածքային հավատարմագրման երկրորդ փուլը՝ որակի արտաքին գնահատման փորձագիտական խմբի հնգօրյա այցը: Փորձագիտական խումբը հանդիպեց ԵՊԼՀ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների և ուսանողական կազմի հետ, ուսումնասիրեց բուհի աշխատանքային գործունեությունն ու առկա ռեսուրսները: Փորձագիտական խմբի կազմում էին տեղացի փորձագետներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից միջազգային փորձագետ և կրթության որակի ապահովման խորհրդատու Դևիդ Թիմսը: Հանդիպումների և հարցումների նպատակն էր ճշտել ԵՊԼՀ ինքնավերլուծական զեկույցում ներկայացված կրթական գործընթացների և փաստերի հավաստիությունը և ըստ անհրաժեշտության ստանալ լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր:

Ենթակառուցվածքային հավատարմագրման երրորդ փուլում կտրվի ԵՊԼՀ վերջնական փորձագիտական զեկույցը, և կկայացվի որոշում ԵՊԼՀ ենթակառուցվածքային հավատարմագրման վերաբերյալ:

 

 




ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ