Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Հավատարմագրում

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

Նամակ գրել Տպել PDF

ՄՒՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ          ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ        ՏԵՐՄԻՆՆԵՐ



 

1Բուհական ոլորտում կրթության որակի ապահովմանն ուղղված կարևորագույն բարեփոխումներից է բուհի հավատարմագրումը: Ինչպես մի շարք ՀՀ համալսարաններ, ԵՊԼՀ-ն նույնպես գտնվում է հավատարմագրման գործընթացում՝ միտված բուհի ինստիտուցիոնալ (ենթակառուցվածքային) գործունեության վերլուծությանն ու ներկայացմանը, ինչպես նաև միջազգային չափանիշների համապատասխանեցմանը: Հավատարմագրումը թույլ է տալիս վեր հանել բուհի գործունեության ուժեղ և թույլ կողմերը, վերանայել կուտակած փորձն ու կատարելագործել որակի ներքին ապահովման մեխանիզմները /www.anqa.am/: 


Ի՞նչ է ինստիտուցիոնալ հավատարմագրումը 

Ինստիտուցիոնալ (ենթակառուցվածքային) հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և  որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ենթակառուցվածքային հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն  պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար: Այս գործընթացը թույլ է տալիս պարբերաբար գնահատել ՄՈՒՀ-ի (մասնագիտական ուսումնական հաստատություն) գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև վերահսկել` արդյոք այն իրականացնում է իր առաքելությունը: 


Հավատարմագրման ընթացակարգ

Ինստիտուցիոնալ և ծրագրային  հավատարմագրման գործընթացներն իրականացվում են երեք հաջորդական փուլով`

Առաջին փուլ. ուսումնական հաստատության ինքնավերլուծություն: Այս փուլում հավատարմագրման գործընթացում գտնվող հաստատություններն ուսումնասիրում են իրենց առաքելությունը, նպատակները, գործընթացները և ձեռքբերումները մանրամասն ինքնավերլուծության գործընթացի միջոցով:

Երկրորդ փուլ. արտաքին գնահատում  անկախ փորձագետների խմբի կողմից: Փորձագիտական այցի հիմնական նպատակն է պարզել ինքնավերլուծության մեջ նշված փաստերի և տեղեկատվության հավաստիությունը, ձեռք բերել լրացուցիչ տեղեկատվություն հանդիպումների և հարցումների միջոցով, ուսումնասիրել կրթական գործընթացները և լրացուցիչ փաստաթղթերը` ավելի լավ պատկերացնելու փորձաքննության ենթակա ուսումնական հաստատության գործունեությունը: Այսինքն` փորձագետներն իրականացնում են փորձագիտական վերլուծություն, որից հետո տրամադրվում են ձեռքբերումների մասին վկայություններ և խորհրդատվություն` աշխատանքների հետագա բարելավման նպատակով:

Երրորդ փուլ. Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) hավատարմագրման խորհրդի կողմից վերջնական փորձագիտական զեկույցի պատրաստում և որոշման կայացում /www.anqa.am/:

ՀՀ կառավարության 2011թ.հունիսի 30-ի N959-Ն որոշմամբ հաստատվել են մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները, որոնց ուղեցույց են համալսարանների համար հավատարմագրման և որակի ներքին ապահովման գործընթացներում: Ենթակառուցվածքային չափանիշներին և չափորոշիչներին կարող եք ծանոթանալ այստեղ:


ՀՀ կառավարության 2011թ. մարտի 31-ի N332-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակը /ՈԱՇ/ (ՀՀ
կրթության որակավորումները և դրանց համապատասխան ընդհանրական բնութագրերը), որին կարող եք ծանոթանալ այստեղ:


Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին (ESG) կարող եք ծանոթանալ այստեղ:

———————————————————————

Կապ մեզ հետ՝

Center for Quality Assurance
Yerevan State Linguistic University after V. Brusov
42 Toumanyan Street, 0002 Yerevan, Republic of Armenia
Tel: +374 10 53 05 52 (ext. 217)

E-mail: quality@brusov.am


ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ