Top Links

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< January 2018 >
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

News

ԵՊԼՀ-Ն ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Write e-mail Print PDF

Արդեն տևական ժամանակ էր, ինչ հասունացել էր ԵՊԼՀ-ում կրթական որակի և արդյունավետությանն ուղղված բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով մասնագիտությունների ոչ նպատակային ու օպտիմալ բաշխվածությունն ըստ ֆակուլտետների, կրկնվող ամբիոնների ու ֆակուլտետների առկայությունը և համալսարանի աշխատակիցների առաջարկները:

Գիտական խորհրդի՝ 2017 թվականի վերջին նիստին ԵՊԼՀ-ում նախատեսվող կառուցվածքային փոփոխություներն արտացոլող փաստաթուղթը, ըստ կարգի, ներկայացվեց գիտական խորհրդի անդամների քննարկմանը: Առաջարկվեց վերակազմավորել հանալսարանի 4 ֆակուլտետները (Օտար լեզուների, Ռուսաց և օտար լեզուների և միջազգային հաղորդակցությունների, Հեռակա ուսուցման, Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման)՝ համալսարանում գործող մասնագիտություններին համապատասխան: Ըստ նոր կառուցվածքի՝ առաջարկվեցին հետևյալ 4 ֆակուլտետները՝ Ռուսաց և օտար լեզուների, Սոցիալական գիտությունների և սերվիսի, Կրթության և մասնագիտական մանկավարժության, Թարգմանության և միջմշակութային հաղորդակցման:

Գիտական խորհրդի անդամները դրական արձագանքեցին առաջարկվող փոփոխություններին: Նրանց կողմից արված առաջարկությունների ներառմամբ համապատասխան փաստաթաթղթերը ներկայացվեցին համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներին:   

2017 թվականի դեկտեմբերին համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատվեց  «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի՝ 2018 թվականի կառուցվածքն ու հաստիքացուցակը: Դրանք գործողության մեջ դրվեցին սույն թվականի հունվարի 1-ից:

Հաստատված փոփոխությունների արդյունքում իրականացվում են համալսարանի ֆակուլտետների վերակազմավորում, երկուական ամբիոնների միավորում՝ ստեղծելով անգլերենի և ռոմանական լեզուների ամբիոններ, Ասիական լեզուների գիտաուսումնական կենտրոն, ինչպես նաև որոշ ստորաբաժանումների վերանվանում, նորերի ստեղծում և պրոռեկտորների հաստիքների կրճատում:

Կառուցվածքային փոփոխություններն ուղեկցվեցին վարչակազմի և դասախոսական կազմի աշխատավարձերի էական բարձրացումներով: Հատկանշական է, որ կատարվող փոփոխություների արդյունքում պրոֆեսորադասախոսական կազմը մնաց անփոփոխ:

Ուսումնական գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով վերոնշյալ փոփոխություներն իրականացվում են հունվար ամսին և կավարտվեն մինչև դասապրոցեսի մեկնարկը:  

ԵՊԼՀ-ի՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացն ու բնականոն աշխատանքները կկազմակեպվեն արդեն բարեփոխված ձևաչափով, որն իր դրական ազդեցությունը կունենա թե՛ բուհի աշխատանքներն առավել օպտիմալ ու արդյունավետ կազմակերպելու, թե՛ ԵՊԼՀ-ի առաջընթացն ապահովելու գործընթացներում:

«ԵՊԼՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ 2017» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Write e-mail Print PDF

Ս/թ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կարմիր դահլիճում տեղի ունեցավ «ԵՊԼՀ լավագույն ուսանող 2017» մրցանակաբաշխությունը, որը կազմակեպել էր համալսարանի ուսանողական խորհուրդը ԵՊԼՀ-ի ֆինանսավորմամբ:

Դարձի՛ր «Օրրան»-ի կամավոր

Write e-mail Print PDF
orranԴարձի՛ր «Օրրան»-ի կամավոր «Օրրան» բարեգործական ՀԿ-ը, չխախտելով ամենամյա ավադույթը, այս տարի ևս հայտարարում է 2017-2018 թթ. կամավորների հավաքագրում:

«Ընդդեմ կանանց բռնության» դասընթաց

Write e-mail Print PDF

«Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան «Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակ» կոչվող միջազգային քարոզարշավի շրջանակներում ս.թ. դեկտեմբերի 4-ին ԵՊԼՀ-ում անցկացրեց ընտանեկան բռնության թեմայով դասընթաց,

«Բանավեճ, քննարկում, փոփոխություն» ծրագրի ներկայացում

Write e-mail Print PDF

Ս.թ. դեկտեմբերի 6-ին ԵՊԼՀ-ում ներկայացվեց «Բանավեճ, քննարկում, փոփոխություն» ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Պոդլասկայի շրջանային զարգացման հիմնադրամի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից և իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի,

Page 1 of 56

  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  Next 
  •  End 
  • »
BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner