Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Announcements

«ՀԵՔԻԱԹԻ ԱՇԽԱՐՀԸ» ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Write e-mail Print PDF

«Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը՝ գրողին, մեկը՝ պատմողին, մեկն էլ՝ հեքիաթը լսողին»:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ էր տեղադրել, որով առաջարկում էր երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, 10 րոպե տրամադրել ու օնլայն տիրույթում հեքիաթ կարդալ որեւէ բալիկի համար:

Մեկնարկը տվեց հենց Լ. Մակունցը՝ փոքրիկ Մոնիկայի համար կարդալով «Խոսող ձուկը» հեքիաթը:

Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի հետ համատեղ, արձագանքելով ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նշյալ տեսաուղերձին, կազմակերպել է «Հեքիաթի աշխարհը» գրական-երաժշտական միջոցառումը, որը տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների շրջանակում հունիսի 29-ին՝ ժամը 12-ին:

Նույն օրը՝ ժամը 13-ին ՖՀՄԱՆ կենտրոնը կազմակերպել է սեմինար՝ «Ուրիշի մշակույթը ներկայացնող գովազդը՝ օտար լեզվի ուսուցման նյութ» խորագրով /բանախոս՝ Ժակլին Մինասյան/:

Untitled

ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Write e-mail Print PDF

Սիրելի՛ ուսանողներ և գործընկերներ,

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու 2017-2018 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա ս.թ. հուլիսի 9-ին, ժամը 17:00-ին՝ ԵՊԼՀ-ի բակում:

Սիրով սպասում ենք բոլորիդ:

2018-Graduates

ՀԱՊԿ ԵՐՐՈՐԴ ՄՈԴԵԼ – ՀԱՄԱԺՈՂՈՎ

Write e-mail Print PDF

«Հանրային դիվանագիտության կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է ՀԱՊԿ երրորդ Մոդել-համաժողովին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին: Միջոցառումն անցկացվելու է օգոստոսի 17-ից 22-ը Ծաղկաձոր քաղաքում` Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի օժանդակությամբ:

Մոդել-համաժողովին կարող են մասնակցել 3-ից–5-րդ կուրսերի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև մինչև 30 տարեկան երիտասարդ գիտնականներ, որոնք հետաքրքրված են միջազգային հարաբերությունների, ազգային և հավաքական անվտանգության, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացների հարցերով։

Միջոցառման բացառիկ ձևաչափը ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանային և միջազգային անվտանգության սպառնալինքներն ու պայքարը դրանց դեմ, հակամարտությունների կարգավորմանն ուղղված նոր մեխանիզմների և սկզբունքների ստեղծումը, պետական մակարդակով համագործակցության ամրապնդման հնարավորությունների բացահայտումը, ռազմավարական որոշումների կայացման և պետական շահերի պաշտպանության հիմնախնդիրներ և այլն։

Հայտերն ընդունվում են մինչև 2018 թ. հուլիսի 10-ը ներառյալ։

Համաժողովին մասնակցել ցանկացողներին անհրաժեշտ է՝

  • լրացնել հայտը,
  • էջում տեղադրված միջոցառման մասին տեղեկատվությամբ կիսվել ընկերների հետ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

Միջոցառման բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր, իսկ լավագույնները կպարգևատրվեն հուշանվերներով։

Մոդել-համաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է։

Մասնակիցները կընտրվեն մրցութային հանձնաժողովի կողմից։ Ընտրական փուլի արդյունքների մասին կտեղեկացվի մինչև 2018 թ. հուլիսի 15-ը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Մոդել-համաժողովի նախագիծը, որն իրենից ներկայացնում է դիվանագիտական խաղ և ներառում ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման տարբեր տեսակի սիմուլյացիաներ, մշակվել է 2015 թ. «Կոնսենսուս» երիտասարդական հասարակական կազմակերպության և Հայ-Ռուսական համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ և իրականացվել Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի օժանդակությամբ։ Որպես միջոցառման գործընկերներ հանդես են եկել ՀՀ-ում ՀԱՊԿ Ինստիտուտը, ինչպես նաև Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը։

Միջոցառման գլխավոր նպատակն է «մոդել-համաժողովի» ձևաչափի շրջանակներում երիտասարդության և հանրության ուշադրությունը սևեռել գլոբալ սպառնալիքների հավաքական դիմակայության, ինչպես նաև ՀԱՊԿ առանձին կառույցներում հնարավոր որոշումների և դրանց կայացման մեխանիզմների վրա։

Նշենք, որ սա արդեն երրորդ մոդել-համաժողովն է։ Նախորդ երկու միջոցառումներն անցկացվել են 2015 թ. և 2016 թ., որոնց վերաբերյալ տեսանյութերը հասանելի են հետևյալ հղումներով՝ https://youtu.be/eAUHo6uZZjchttps://youtu.be/GMJE_oKhXAI։

Միջոցառման մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ «Հանրային դիվանագիտության կենտրոն»-ի (https://public-diplomacy.org), ինչպես նաև Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի պաշտոնական կայքէջերում (https://gorchakovfund.ru):

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Write e-mail Print PDF
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամին 2018-2019 ուսումնական տարվա համար ՀՀ Կառավարությունը հատկացրել է 1 /մեկ/ տեղ դոկտորանտուրայի համար` հետևյալ մասնագիտությամբ.
1. Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն /Ժ.02.02/ - 1 տեղ
Փաստաթղթերի ընդունումը մինչև սույն թվականի հունիսի 18-ը ժամը 18.00 ներառյալ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 532239 հեռախոսահամարով:  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Write e-mail Print PDF

2018թ. հունիսի 15-ին կայանալիք ՌՕԼՖ դեկանի թափուր պաշտոնի համար դիմել են.

  1. Տատկալո Նինա Իգորի (մ.գ.դ., պրոֆեսոր)



Ուսումնական բաժին

Page 1 of 8

  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  Next 
  •  End 
  • »
BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner