Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< September 2018 >
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

«Թարգմանության հիմունքներ և մեթոդներ» թեմայով սեմինարների շարք ԵՊԼՀ-ում

Write e-mail Print PDF

Սեպտեմբերի 13-ից 28-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գերմաներենի ամբիոնի հրավերով և «ԴԵ-Ա-Ա-ԴԵ»-ի ("DAAD"՝գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) աջակցությամբ՝ գիտական սեմինարների շարք անցկացնելու նպատակով, մեր համալսարան են ժամանել Գերմանիայի Դաշնային Հայդելբերգի համալսարանի թարգմանաբանության ինստիտուտի տնօրեն,  պրոֆեսոր Վահրամ Աթայանը, պրոֆեսոր Յորն Ալբրեխտը, դոկտոր Անե Վեբերը և Դանիել Մորետին:

«Թարգմանության հիմունքներ և մեթոդներ» խորագրով սեմինարներն անցկացվում են 3 փուլով:

1-ին փուլը վարում է ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վահրամ Աթայանը:

2-րդ փուլում աշխատանքները կշարունակեն դոկտոր Անե Վեբերն ու Դանիելե Մորետին: Անե Վեբերը կանդրադառնա գերմաներենի բառակազմության և թարգմանության առանձնահատկություններին:

3-րդ փուլում սեմինարների շարքը թարգմանության տեսության վերլուծություններով և գործնական թարգմանության խնդիրներին անդրադարձով կամփոփի ականավոր լեզվաբան պրոֆեսոր Յորն Ալբրեխտը:                                  

Պրոֆեսոր Վահրամ Աթայանի խոսքով՝ համալսարանների միջև ծնված համագործակցությունից մեծ սպասելիքներ կան. ‹‹Այս համագործակցությունը, Վրաստանով է անցնում: Այն հիմնականում դասախոսների վերապատրաստմանն ուղղված քայլ էր: Մենք գերմանական ատյաններին դիմեցինք, ֆինասավորումը ստացանք և քանի որ ես ու մեր համալսարանի մի քանի աշխատակիցներ գալու էինք, կապ հաստատեցինք ԵՊԼՀ-ի հետ: Գաղափար ծագեց, որ Երևանում էլ նույն դասախոսությունների շարքն անցկացնենք››,- հավելեց  պրոֆեսորը:

 Նշենք, որ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ֆինանսավորմամբ ԵՊԼՀ է հրավիրվել   համաշխարհային թարգմանաբանության ամենակարևոր դեմքերից մեկը՝  Յոն Ալբրեխտը, որը Հայդելբերգի համալսարանի մյուս երկու ներկայացուցչների  հետ, սեմինարների շարք է անցկացնելու:

Այն հարցին, թե ինչպիսի ակնկալիքներ ունի պրոֆեսորը այս համագործակցությունից և որոնք են նախանշվող վերջնարդյունքները, Աթայանը նշեց հետևյալը. «Թարգմանությունը՝ որպես գիտութուն, որպես գործունեություն և աշխատանք, փոփոխութան է ենթարկվում տեխնոլոգիական զարգացման հետևանքով: 15-20 տարի առաջ, երբ ես էի սովորում, տեքստը ուղղակի թարգմանում էիր: Այսօր ահռելի քանակությամբ տվյալներ ու թարգմանված տեքստեր կան, որոնք հաղորդագրված են և  վերամշակված: Կան որոնման արդյունավետ  միջոցներ և համակարգչի վերլուծության լավ մեթոդներ,  որոնք հատկապես կիրառելի են մեծ ընկերություններում: Որպես թարգմանության ձև՝ կիրառվում են հատուկ ծրագրերը, ինչը սկզբունքորեն  շատ է արագացնում թարգմանության գործընթացը, շատ հարցեր է լուծում՝ հատկապես եզրաբանության հետ կապված: Նման մասնագիտական քննարկումներից բացի, սեմինարների ընթացքում անդրադարձ է արվելու ստեղծագործական արժեք ունեցող, գեղարվեստական տեքստերին և  մեդիա թարգմանությունների տարբեր ձևերին՝ ենթագրեր, կայքեր, գովազդի թարգմանություններ: Դրանք ոչ միայն թարգմանության այստեղ ընդունված դասընթացներում չկան, այլև՝ արևմուտքում են նոր և վերջին 10 տարվա ընթացքում են  սկսել մտնել մեր համալսարանի ծրագրերի մեջ, իսկ Հայդելբերգի համալսարանը Գերմանիայի թարգմանչական առաջատար երկու բուհերից մեկն է››,-նշեց պրոֆեսորը :

‹‹Մասնագիտական փորձի փոխանակմանը միտված  գիտական  սեմինարների  այս շարքը կարևոր համագործակցություն է երկու համալսարանների համար››,- նշեց ԵՊԼՀ-ի գերմաներենի ամբիոնի վարիչ Էլիզա Ղազարյանը:

41697187_268161374034142_67403503051472896_n 41849337_231430521056105_9177880043903254528_n 41723189_288491231757109_5192932167457439744_n

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner