Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< September 2018 >
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը դիմավորեց առաջին կուրսեցիներին

Write e-mail Print PDF

Վաղ առավոտից ԵՊԼՀ-ում եռուզեռ է:  ԵՊԼՀ ղեկավարությունը և ֆակուլտետների դեկանները ձևավորված ավանդույթի համաձայն առաջին կուրսեցիներին  դիմավորեցին  ԵՊԼՀ բակում:

Առաջին կուրսեցիներին և նրանց ծնողներին 2018-2019 ուսումնական տարվա առթիվ  շնորհավորեց  ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը: Ռեկտորի խոսքով՝ օրը հիշարժան է, քանի որ բազմամյա պատմություն ունեցող բուհը նոր ուսանողներ է ընդունում, որոնք ևս պետք է պատիվ բերեն համալսարանին:

«Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Մաղթում եմ ձեռքբերումներով ու հաջողություններով, նոր տպավորություններով լի տարի, մասնագիտական բարձունքների նվաճում:

Ցանկանում եմ առանձնակի ջերմությամբ շնորհավորել առաջին կուրսեցիներին, նրանց ովքեր առաջին քայլն են անում մասնագիտանալու կարևորագույն ճանապարհին: Ովքեր այսօր առաջին անգամ ոտք  են դնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան: Մի կրթական հաստատություն, որն ունի դարավոր ավանդույթներ, հարուստ պատմություն և անփոփոխ նպատակ՝ պատրաստել որակյալ մասնագետների:

Սեպտեմբերի 1-ը ոչ միայն ազդարարում է նոր ուսումնական տարին, այլև տալիս է նպատակների իրականացման, հարուստ գիտելիքներ ամբարելու լայն հնարավորություն: Ուստի ցանկանում եմ, որ լավ մասնագետ դառնալու կարևոր ճանապարհին լինեք նպատակասլաց, նախաձեռնող, երբեք ջանք չխնայեք ձեռք բերել նոր հմտություններ և ամբողջովին տրվեք կրթվելու բարդ և պատասխանատու գործին»,- նշեց Կարինե Հարությունյանը:

Ռեկտորն ընդգծեց, որ բուհը որդեգրել է միջազգայնացման ճանապարհը և այս ուղղությամբ մի շարք աշխատանքներ է իրականացնում: Կարճ ժամանակ անց  այսօր առաջին անգամ ԵՊԼՀ ոտք դրած ուսանողները ևս ակտիվ  մասնակցություն են ունենալու համալսարանում տեղի ունեցող բոլոր գործընթացներին:

Ամփոփելով հանդիպումների շարքը և շնորհավորելով առաջին կուրսեցիներին, ռեկտորը կարևորեց աշխատասիրության, պատասխանատվության, նախաձեռնողականության դրսևորումը:

Ֆակուլտետների դեկաններն առաջին կուրսեցիներին ներկայացրին ուսումնական գործընթացին վերաբերող մանրամասները, դասավանդվող առարկաների ցանկը, խոսեցին նաև քննությունների անցկացման, ինչպես նաև այլ ընթացիկ հարցերի մասին:


40683918_287209588675576_4491333703284293632_n 40608112_228175881183108_4445478510718353408_n_1 40650911_489826871484648_3800888629228732416_n 

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner