Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< July 2018 >
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԱՐԹԱԿ

Write e-mail Print PDF

Հուլիսի 6-ին ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը ընդունեց Չինաստանի Շանհայի բիզնես դպրոցի պատվիրակությանը:

Ռեկտորը հյուրերին ներկայացրեց ԵՊԼՀ պատմությունը, ուսումնագիտական գործընթացն ու միջազգային համագործակցությունը՝ մատնանշելով արևելյան երկրների և մասնավորապես չինական կրթական հաստատությունների հետ արդյունավետ փոխգործակցության ոլորտներն ու զարգացման միտումները:

 Չինական պատվիրակության կազմում էին  Շանհայի Բիզնես դպրոցի փոխնախագահ        ՉԺոն Յուվեյը, Կրթակոշակների և փոխանակման ծրագրի  համակարգող Խու Վեյնը, ուսանողների հետ տարվող աշխատանքների համակարգող Վու Վեյը, Շանհայի Բիզնես դպրոցի արվեսի և դիզայնի  ֆակուլտետի դեկան Պեյ Կայնիանը, Շանհայի Բիզնես դպրոցի միջազգային բիզնես ծրագրերի համակարգող  Չժան Վեյնը:

Չին գործընկերների հետ հանդիպմանը ներկա էին նաև ԵՊԼՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Բելա Մարգարյանը, ԵՊԼՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Քրիստինա Ծատուրյանը,  Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ  Սարգսյանը և բուհի այլ ներկայացուցիչներ: 

«Պետք է ասել, որ մեր բուհը Չինաստանի մի շարք բուհերի հետ բավականին ակտիվ է համագործակցում, սակայն մենք պատրաստակամ ենք այդ համագործակցությունն ընդլայնել և նոր գործընկերներ ձեռք բերել»,- նշեց Կարինե Հարությունյանը, ով բարձր գնահատեց հայ-չինական հարաբերությունները հատկապես կրթության ոլորտում և հավելեց, որ համալսարանականները հետաքրքրված են չինական մշակույթով և լեզվով: 

Շանհայի բիզնես դպրոցի փոխնախագահ ՉԺոն Յուվեյը շնորհակալություն հայտնեց ընդունելության և հարուստ տեղեկատվության համար ու ընդգծեց, որ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանն իր գիտական ներուժով հայտնի է  ոչ միայն տարածաշրջանում,  այլև  Չինաստանում: 

«Չնայած Շանհայի Բիզնես դպրոցը շատ ավելի երիտասարդ կառույց է, սակայն բավականին մեծ է, լուրջ ներուժ ունի և իր մեջ մի քանի տասնյակ  կրթական ծրագրեր է  ներառում»,- ներկայացրեց հյուրը և հավելեց, որ պատրաստ են քննարկելու ԵՊԼՀ-ի հետ փոխգործակցություն սկսելու բոլոր ուղիները՝  համատեղ ամառային դպրոց, փոխանակման ծրագրեր  ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի համար, համատեղ հետազոտական և կրթական ծրագրեր,  գիտաժողովներ ու սեմինարներ: 

Չինաստանից ժամանած հյուրերի գլխավոր նպատակն է կրթության ոլորտում ընդլայնել Հայաստանի ու Չինաստանի փոխգործակցության շրջանակը, քննարկել փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր: 

«Չինաստանը եղել և շարունակում է մնալ հայ ժողովրդի բարեկամը, և այսօր ևս մեկ անգամ ընդգծվում է այդ փաստը: Ողջունում եմ նաև ուսանողների հետաքրքրվածությունն ու պատրաստակամությունը սովորելու և ուսումնասիրելու չինարենն ու չինական մշակույթը»,- նշեց հյուրը:

«Մենք բաց ենք ցանկացած համագործակցության համար: Չինարեն լեզվի ու մշակույթի հանդեպ ԵՊԼՀ ուսանողների հետաքրքրվածությունը բավականին մեծ է: Վստահ եմ՝ բուհերի միջև կապերի հաստատումն ու զարգացումը փոխադարձ արդյունավետ կլինի»,- փաստեց  ԵՊԼՀ  ռեկտորը: 

Հանդիպման  ավարտին  բուհերի ղեկավարները փոխգործակցություն հուշագիր ստորագրեցին և փոխանակվեցի հուշանվերներով:  

  Ռեկտորի հետ հանդիպմանը հաջորդեց չինական պատվիրակության այցը Չինարենի կենտրոն, որտեղ տեղի ունեցավ մասնագիտական քննարկում բուհի պրոֆեսորադասխոսական կազմի հետ: Նշենք, որ համալսարանն այսօր սոցիալական գիտություններում կրթական ծրագրերի ակտիվ զարգացմամբ է զբաղվում և մեծ հեռանկարներ կան այս ուղղությամբ նոր ծրագրեր իրականացնելու տեսանկյունից: Քննարկման ընթացքում ԵՊԼՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Քրիստինա Ծատուրյանը  և Շանհայի Բիզնես դպրոցի միջազգային բիզնես ծրագրերի համակարգող  Չժան Վեյնը հանդես եկան  զեկուցումներով :  Քրիստինա Ծատուրյանը ներկայացրեց ԵՊԼՀ պատմությունը, ուսումնագիտական գործընթացն ու միջազգային համագործակցությունը: Նա խոսեց  նաև հայ-չինական հարաբերությունների ներկայումս  ծավալվող ակտիվ համագործակցության մասին :

 Միջազգային բիզնես ծրագրի համակարգող Չժան Վեյնը էլ իր հերթին ներկայացրեց Շանհայի Բիզնես դպրոցը,  ֆակուլտետները, առավել զարգացած ուղղությունները, ինչպես նաև միջազգային համագործակցությունն արտասահմանյան այլ բուհերի հետ:

 «Շանհայի Բիզնես դպրոցը, չնայած Չինաստանի ամենախոշոր բուհը չէ, սակայն լավագույններից մեկն է: Կարծում եմ՝  այս այցը   համագործակցություն ծավալելու և լավ գործընկերներ դառնալու  հիանալի հնարավորություն է»,- ասաց  Չժան Վեյնը: 

 Քրիստինա Ծատուրյանը փաստեց՝  ԵՊԼՀ-ն գիտահետազոտական լուրջ համագործակցություն է ծավալում առաջատար մի շարք բուհերի, այդ թվում՝ չինական կրթօջախների հետ, ուստի փոխգործակցությունն ընդլայնելու բոլոր նախադրյալները կան, մասնավորապես՝ մեծ հեռանկարներ կան տուրիզմի ուղղությամբ նոր ծրագրեր իրականացնելու:

Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար ու շեշտեցին, որ Չինաստանի և Հայաստանի համագործակցությունը նոր թափ է ստանում՝  ներառելով նոր ոլորտներ:

36759704_10216570079508246_2626076728581160960_n 36769289_10216570079668250_1135262213993398272_n
36720021_10216570079428244_1077312483716235264_n 36739885_10216570079228239_4623308556412649472_n 36803705_10216570079748252_8435008773671616512_n
IMG_8910 IMG_8919

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner