Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< April 2018 >
Mo Tu We Th Fr Sa Su
            1
2 3 4 5 6 7 8
9 10 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՑԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Write e-mail Print PDF

20180410_114145 20180410_114231 IMG_9963       

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 10-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը հյուրընկալեց ֆրանսիացի երեք գրողներ Վալերի Բյուգոյին, Մարիոն Սիգոյին և Ստեֆանի Բինյոնին: Ֆրանսիացի հեղինակների այցը Հայաստան  հնարավոր է դարձել Ֆրանսիայի Արշակ Չոբանյանի անվան ինստիտուտի և «Սիժեստ» հրատարակչության նախաձեռնությամբ: Վերջինիս տնօրեն Ժան Սիրապյանը ևս ներկա էր վերոնշյալ միջոցառմանը:

Հանդիպմանը ներկա էին ԵՊԼՀ-ի դասախոսները և ուսանողները, որոնց ֆրանսիացի հյուրերը ներկայացրին իրենց փորձը և հեղինակած ստեղծագործությունները: Հեղինակները նաև իրենց գրքերից նվիրեցին մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ դրանք օգտակար կլինեն:

Այցի հիմնական նպատակը ֆրանսիացի հեղինակներին հայ ընթերցողին ներկայացնելն էր, իսկ ժամանակակից ստեղծագործողներին՝ մեր երկրին ծանոթացնելը:

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner