ԵՊԼՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱ

Print


Ս.թ. մարտի 12-ին ԵՊԼՀ ՈՒԽ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Sorry, we are dead» խորագիրը կրող թատերական ներկայացում, որը ազդարարեց ԵՊԼՀ ՈՒԽ-ի թատերական ստուդիայի պաշտոնական բացումը: Բացմանը ներկա էր ԵՊԼՀ շրջանավարտների միավորման խորհրդի անդամ, Անանիա Շիրակացու անվան ազգային ճեմարանի թատերախմբի ղեկավար Գարիկ Ղազարյանը, ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, դասախոսներ, ուսանողներ և այլ հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊԼՀ ռեկտոր տիկին Կ. Հարությունյանը և ԵՊԼՀ ՈՒԽ նախագահ Ռոզա Հակոբյանը:

ԵՊԼՀ ՈՒԽ թատերական ստուդիայի ղեկավար ԵՊԼՀ ՍԳՍ ֆակուլտետի ուսանողուհի, դերասանուհի Արևիկ Գևորգյանի բեմադրությամբ ներկայացման մեջ  ԵՊԼՀ ուսանողները մարմնավորում էին բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսին, ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի Մերիլին Մոնրոյին, ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Էդիթ Պիաֆին, ռուս բանաստեղծուհի Նիկա Տուրբինանին, գերմանացի պարող և բեմադրիչ Պինա Բաուշին: Մեր ուսանողներն այնքան արհեստավարժ կերպով էին խաղում իրենց դերը, որ տպավորություն էր, թե բեմում պրոֆեսիոնալ դերասաններ են, որոնք հրաշալի տիրապետում են դերասանի վարպետությանը:

«Յուրաքանչյուր     պրոֆեսիոնալ թատրոն կցանկանա ունենալ այնպիսի դերասանուհիներ, ինչպիսին այս ներկայացման մասնակից մեր ուսանողներն էին»,-հանդիպման վերջում գոհունակությամբ հայտնեց պարոն Ղազարյանը:

Թերևս, սա ամենամեծ գնահատական էր, որ ուսանողները կարող էին ստանալ և ամենամեծ ապացույցն այն բանի, որ ներկայացումը հաջողված էր:

ԵՊԼՀ ՈՒԽ թատերական ստուդիային մաղթում ենք ստեղծագործական բուռն գործունեություն:

29101303_1725668554158832_8539074731742068736_n 29178038_1725667947492226_817472760514084864_n 29178631_1725656904159997_5820594998717972480_n
29004372_10209179279153756_602899711_n 28907489_10209179279233758_1364280515_n 28908482_10209179276873699_614692853_n