Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< September 2017 >
Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Write e-mail Print PDF

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական

լեզվաբանական համալսարանի

ռեկտոր Կ. Հարությունյանին

Հարգելի տիկին Հարությունյան

Դպրոցականների 2017 թվականի ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ձեզ՝ սույն թվականի հունիսի 19-ից մինչև օգոստոսի 15-ը Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներում դպրոցականների 2017 թվականի ամառային հանգստի պետական ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար:

Ձեր պատրաստակամության շնորհիվ՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի շարք ուսանողներ, որպես ջոկատավարներ, ներգրավվեցին ճամբարային աշխատանքներին: Ջոկատավարների կամավոր աշխատանքի և ցուցաբերած հոգատար ու ջերմ վերաբերմունքի շնորհիվ երեխաները գոհունակությամբ, կազդուրված, առույգ և անջնջելի հուշերով ու տպավորություններով վերադարձել են իրենց ընտանիք, ինչը խրախուսելի և ողջունելի է:

Մեկ անգամ ևս մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ և ԲՈՒՀ-ի անձնակազմին՝ ուսանողների համակարգված ու կազմակերպված աշխատանքի համար և հույս հայտնում, որ մեր համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

              Հարգանքով`             Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆ

/Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ/


shnorh1

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner