Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< August 2017 >
Mo Tu We Th Fr Sa Su
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

ԵՊԼՀ-Ն ԱՅՍ ՏԱՐԻ ՈՒՆԻ 607 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. 121-Ը ԿԱՐՄԻՐ ԴԻՊԼՈՄԱԿԻՐՆԵՐ ԵՆ

Write e-mail Print PDF
2017թ. հուլիսի 6

ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցությամբ Մոսկվա կինոթատրոնի դահլիճում հուլիսի 6-ին անցկացվեց ԵՊԼՀ 2016-2017 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահի օգնական, ԵՊԼՀ խորհրդի նախագահ Ավետիս Բերբերյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը և ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնակատար Կարինե Հարությունյանը: 


ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հույս հայտնեց, որ շրջանավարտները կկարողանան իրենց մասնագիտական հմտությունները ծառայեցնել ընտանեկան, անձնական բարեկեցությանը`դրանով բարեկեցիկ դարձնելով մեր երկիրը: Այնուհետև հայտարարեց. «Դուք ունեք լավագույն մասնագիտությունը: Դուք այն հաստատության շրջանավարտներն եք, որ տարիներ շարունակ բարձր է պահել ՀՀ-ի դռները օտար արժեքների ներմուծման համար և լավագույն արժեքներն ադապտացրել: Առանց լեզուների իմացության, լեզվական ճիշտ գիտելիքների հնարավոր չէ զարգացում ապահովել»:

ՀՀ ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովի փոխնախագահ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը շնորհավորեց ԵՊԼՀ ուսանողներին: Նա շեշտեց. «Կրթական որակ ասելով`մենք չենք ասում բացառապես գիտելիք, այլ հասկանում ենք գիտելիք, հմտություն և դաստիարակություն: Գիտելիքի առումով իրականում հավատացած եմ, որ խնդիրներ չունեք, դաստիարակության մասով` ևս, բայց հմտությունների մասով պիտի խնդրեմ ձեզ, որ հետագայում անընդհատ զարգացնեք դրանք, որ կարողանաք մասնագիտությունն ավելի գրավիչ դարձնել: Այսօրվանից կարելի է համարել, որ դուք դառնում եք ՀՀ լիարժեք քաղաքացիներ մասնագիտական առումով»: Կարեն Ավագյանը շրջանավարտներին վստահեցրեց`ամենամեծ հաջողությունը, որ այսօր ունեն, իրենց համալսարանի դիպլմոն է: 

19875521_10155181934620189_1663410827908034229_n

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը՝ նշելով, որ շրջանավարտների համար այս հիշարժան օրը կրկնակի տոն է, քանի որ այն համընկնում է Հայ առաքելական եկեղեցու կողմից տարին երկու անգամ նշվող թարգմանչաց վարդապետների տոնի հետ: Եվ այդ վարդապետները նույնպես ուսման նվիրյալներ էին:
ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնակատար Կարինե Հարությունյանը, շնորհավորելով շրջանավարտներին, նրանց մի քանի խորհուրդ տվեց. «Գիտակցեք ձեր արժեքը, հետևեք ձեր հաջողության ուղուն և դարձեք մարդ, ում տեսնում եք ձեր մտքերում և նպատակներում և, ի վերջո, ապավինեք Աստծո պատվիրաններին, քանի որ ձեր ապագան ձեր հավաքտի պես պայծառ է»: 

ԵՊԼՀ ՈւԽ նախագահ Ա. Բեժանյանն էլ հավելեց. «Գիտելիքների օգտակարությունը ապացուցելը նույնն է, թե ապացուցել տեսողության կարևորությունը»:

ԵՊԼՀ շրջանավարտների անունից ներկաներին ողջունեց ԵՊԼՀ Թարգմանչության և միջմշակութային հաղորդակցության անգլերենի և լրագրության բաժնի շրջանավարտ Ռոզա Հակոբյանը:

Դիպլոմների հանձնման արարողությունն ուղեկցվեց համերգային ծրագրով. ելույթ ունեցան ԵՊԼՀ երգչախմբի մենակատարները, ԵՊԼՀ տաղանդաշատ շրջանավարտներ Հասմիկ Առաքելյանն ու Օֆելյա Սահակյանը, Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի Սերգեյ Գրիգորյանի կուրսի սաները, բրյուսովականների կողմից անչափ սիրելի <<Օպերա Վիվա>> ոկալ քառյակը, ինչպես նաև գեղեցիկ և նրբագեղ Սոֆի Մխեյանը: Մի քանի կատարումներից բացի, նա բրյուսովականների համար նաև իր նոր երգի պրեմիերան արեց:

Հ/գ
Ամբողջ համալսարանի և ԵՊԼՀ ՈՒԽ անունից շնորհակալություն ենք հայտնում մեր շրջանավարտներին տարիներ շարունակ քրտնաջան աշխատելու, ջանք ու եռանդ չխնայելու և մեր համալսարանի անունը բարձր պահելու համար: Ինչպես գրում է հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը. «Բոլորն այժմ կարդալ գիտեն, ուրեմն փառք կարդացածը հասկացողին»:

Սիրելի շրջանավարտներ, թող որ գիտակցված ճանապարհները հանգեցնեն բաղձալի արդյունքի, որտեղ ձեր լավագույն ընկերն ու առաջնորդը կլինի գիտելիքը: Հպարտ ենք, որ ձեզ նման շրջանավարտներ ունենք: 
19748375_10207702408712918_8339469129158951011_n 19748403_1579207998790158_5417400606429216306_n 19748710_1579208025456822_7076967146516773756_n

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner