Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



< November 2018 >
Mo Tu We Th Fr Sa Su
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

News

Առաջին աշխարհամարտի զինադադարի 100-ամյակին նվիրված սեմինար ԵՊԼՀ-ում

Write e-mail Print PDF

Այս տարի նոյեմբերի 11-ին լրացավ Առաջին աշխարհամարտի զինադադարի 100-ամյակը, որի առթիվ նոյեմբերի 13-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական նվաճումների կենտրոնում տեղի ունեցավ սեմինար, որը վարում էր Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ֆրանսիացի կամավոր Ռոբբի Լոնոհը: ԵՊԼՀ-ում հյուրընկալված կամավորը խոսեց Առաջին աշխարհամարտի պատճառների, ընթացքի և հետևանքների մասին, անդրադարձավ պատերազմում Ֆրանսիայի և Հայաստանի ներգրավվածությանը, ինչպես նաև Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը: Լոնոհի ֆրանսերեն դասախոսությունը լի էր գիտական լուրջ վերլուծություններով, հնարավորինս ընդգրկուն էր և հագեցած:

Հավելենք, որ ՖՀՄԱՆ կենտրոնը մշտապես կազմակերպում է նմանաբնույթ միջոցառումներ ֆրանսախոս ուսանողների համար՝ միտում ունենալով ուսանողներին հնարավորություն տալ ոչ միայն շփվել լեզվակրի հետ, այլև՝ նոր գիտելիքներ ձեռք բերել մշակութային և լեզվական այդ փոխշփման արդյունքում:

IMG_3285 IMG_3287
IMG_3290 IMG_3296

‹‹Work & Travel USA program 2019›› ծրագրի ներկայացումը ԵՊԼՀ-ում

Write e-mail Print PDF
IMG_0757 IMG_0769

Նոյեմբերի 14-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ ‹‹ACE Armenia›› հասարակական կազմակերպության կողմից համակարգվող ‹‹Work & Travel USA program 2019›› ծրագրի ներկայացումը: 

Ներկաներին ողջունեց ՍԳՍ ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը. «Արդեն 4-րդ տարին է, որ ծրագիրն իրականացվում է։ Մեր բուհի ուսանողներն էլ ամեն տարի մասնակցել են ծրագրին։ Ծրագրին ուսանողների մասկացությունը հատկապես կարևորվում է միջմշակութային հաղորդակցման համատեքստում՝ նոր քաղաքակրթության և ամերիկյան միջավայրին ծանոթանալու հնարավորության տեսանկյունից»։

‹‹ACE Armenia›› ՀԿ տնօրեն Արմեն Հայրումյանը նշեց, որ ՀԿ-ն ԵՊԼՀ-ի հետ ավանդաբար լավ գործընկերային հարաբերությունների մեջ է և ծրագիրը պարբերաբար ներկայացվում է ԵՊԼՀ-ում։

Պրն. Հայրումյանը հույս հայտնեց, որ ծրագրին ԵՊԼՀ ուսանողները ակտիվ մասնակցություն կունենան, քանի որ ունեն մասնակցելու ողջ ներուժը։

«Ծրագիրն այն մարդկանց համար է, որոնք պատրաստ են փոխել իրենց կյանքը: Կարևոր է, որ ծրագիրը պետական է, այն Միացյալ Նահանգների կառավարության ծրագիրն է։ Նպատակն է աշխարհի տարբեր երկրների ուսանողներին 3 ամիս ժամկետով հնարավորություն տալ լինել Միացյալ Նահանգներում, ծանոթանալ այդ երկրի մշակույթին, կենցաղին, սա նաև հիանալի հնարավորություն է այն ուսանողների համար, որոնք նպատակ ունեն հետագայում իրենց կրթությունը շարունակել ԱՄՆ-ում»,-նշեց պրն. Հայրումյանը։

‹‹Work and Travel USA›› ծրագիրը հնարավորություն է տալիս անցկացնել ամառային հանգիստն ԱՄՆ-ում, գումար վաստակել, միջմշակութային հաղորդակցման մեծ փորձ կուտակել, ձեռք բերել միջազգային կապեր, ինչպես նաև անմոռանալի հիշողություններ ունենալ:

Ծրագրի ներկայացմանը ներկա էր նաև ԵՊԼՀ ուսանողուհի Թագուհի Շաբոյանը, որը ծրագրի շահառուներից է եղել և ծրագրի միջոցով հնարավորություն է ստացել մեկնել ԱՄՆ։ Թագուհին ուսանողներին պատմեց սեփական փորձառության մասին՝ նշելով, որ այն բացառիկ հնարավորություն է ուսանողների համար, որից պետք է օգտվել։

Հավելենք, որ ծրագրին կարող են մասնակցել ԵՊԼՀ բոլոր ուսանողները՝ բացառությամբ ավարտական կուրսերի, քանի որ ծրագրին դիմող երիտասարդները պետք է ծրագրի իրականացման պահին ունենան ուսանողի կարգավիճակ:


IMG_0760

ԵՊԼՀ-ում ավարտվեցին ՈՒԽ ընտրությունները

Write e-mail Print PDF

Նոյեմբերի 13-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում ավարտվեցին Ուսանողական խորհրդի ընտրությունները: Ժամը 17:00-ին փակվել են ընտրատեղամասերը, իսկ ժամը 18:00-ին հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև՝

ՈՒԽ նախագահի թեկնածու Շիրակ Արծրունու Սաֆարյան՝
287 կողմ, 141 դեմ, 13 անվավեր
ԹՄՀ ՖՈՒԽ նախագահի թեկնածու Ստելլա Վարուժանի Աֆրիկյան՝
81 կողմ, 24 դեմ, 0 անվավեր
ՍԳՍ ՖՈՒԽ նախագահի թեկնածուներ՝
Տաթև Բալդրյան՝ 78 կողմ
Գայանե Մարտիրոսյան՝ 100 կողմ, 3 անվավեր
ԿՄՄ ՖՈՒԽ նախագահի թեկնածու Մարգարիտա Ալեքսանդրի Սիրունյան՝
68 կողմ, 0 դեմ, 0 անվավեր
ՌՕԼ ՖՈՒԽ նախագահի թեկնածու Նարե Գոռի Մուշեղյան՝
81 կողմ, 5 դեմ, 1 անվավեր

Ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետը 5 աշխատանքային օր է:
Բողոքարկման համար դիմել Ընդհանուր բաժին:

Մեկնարկեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Բիզնես հմտություններ» եռօրյա դասընթացը

Write e-mail Print PDF

Նոյեմբերի 13-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Բիզնես հմտություններ» եռօրյա դասընթացը։

Ծրագիրը իրականացնում է «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան՝ ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի աջակցությամբ։

 «Կոկա կոլա» ընկերությանը պատկանող այս ծրագիրն իրականացվում է ամբողջ աշխարհում։ Հայաստանում ծրագիրն առաջին տարին է, որ ներկայացվում  է։ Ծրագրի միակ իրականացնողը Հայաստանում «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան է, որն այն իրականացնելու է մինչև 2020 թվականը։

«Ծրագիրն իր մեջ վերապատրաստման 2 խոշոր մոդուլներ է ընդգրկում․ մեկը՝ «Կյանքի հմտություններ» մոդուլն է, որը սովորեցնում է՝ ինչպես ճիշտ հաղորդակցվել, CV կամ ուղեկցող նամակ գրել, գործատուի հետ հարցազրույցի  մասնակցել։ Երկրորդ խոշոր մոդուլը «Բիզնես գիտություններ»-ն է՝ այն երիտասարդների համար, որոնք ունեն բիզնես գաղափարներ։ Նրանք կսովորեն՝ ինչպես նախագծեր կառավարել, բանակցել, վաճառքի հմտություններին տիրապետել, բիզնես պլան գրել, ֆինանսերը կառավարել։ Սա իրենից ավելի ավելի խոր գիտելիքներ է ենթադրում։ Թիրախավորված են 18-ից 30 տարեկան երիտասարդները։ Ծրագիրը բուհերի կարիերայի կենտրոնների աջակցությամբ է արվում, ինչպես նաև ազատ գրանցում կա այն բոլոր երիտասարդների համար, որոնք այս պահին բուհերում չեն սովորում։ Մեծ շեշտադրում է դրված հատկապես մարզերի երիտասարդների վրա, որոնց հետ ծրագիրն իրականացվել է ողջ ամառվա ընթացքում»,- նշեց «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի մարդկային ռեսուրսների կառավարման կենտրոնի ղեկավար Թամարա Հովհաննիսյանը։


1 IMG_0695'
IMG_0705 IMG_0716

Նոյեմբերի 13-ը՝ ՈՒԽ ընտրության օր

Write e-mail Print PDF

Նոյեմբերի 13-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվում են ուսանողական խորհրդի նախագահի և ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահների ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են ժամը՝ 9:30-ին:

Ընտրություններին դիտորդի կարգավիճակով մասնակցում է նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈւԱԱ) ներկայացուցիչ Մանյա Գրիգորանը, որն ընտրությունները ժողովրդավար է համարում. ‹‹Ընդհանուր տրամադրվածությունը կարող եմ լավ գնահատել: Հետևել եմ նաև թեկնածուների ակտիվությանը ‹‹Ֆեյսբուք›› սոցիալական հարթակում: 10:30-ի դրությամբ ուսանողների հոսքն այնքան էլ շատ չէ, սակայն կարող եմ ասել, որ շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ ՈՒԽ նախագահին ընտրում են բոլոր ուսանողները, դա շատ ողջունելի է››:

ԵՊԼՀ քաղաքագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Պողոսյանի խոսքով՝ ՈՒԽ ընտրություններին պարտավոր են մասնակցել բոլոր ուսանողները. ‹‹Նախօրոք պետք է ընտրություն անեն, որպեսզի հետագայում եթե պահանջելու բան լինի, դրա իրավունքն ունենան, ամեն բան կախված է գիտակցության աստիճանից. ենթադրվում է, որ համալսարանում գիտակցական մակարդակն ավելի բարձր պետք է լինի, հետևաբար՝ ակնկալվում է, որ մասնակցությունը՝ ևս››:

ԵՊԼՀ լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Սաթեն Հակոբյանը կարծում է, որ ամեն բան հապճեպ կազմակերպվեց, ինչն էլ ազդել է ընտրություններին ուսանողների մասնակցության վրա. ‹‹Ինձ դուր չեկավ այն, որ ամեն բան սկսվեց քննական շրջանում, ուսանողների մեծ մասը չգիտեր, թե երբ է քարոզարշավը, երբ է ընտրությունը: Քարոզարշավի համար նախատեսված օրերից երկուսն էլ շաբաթ և կիրակի էին, այսինքն՝ թեկնածուներն ուսանողներին միայն երեկ են ներկայացել, հետևաբար՝ ուսանողների մեծամասնությունը տեղյակ չեն առաջարկվող ծրագրերին, կարծում եմ նաև, որ իրազեկվածության պակասն է, որ  ՈւԽ նախագահի միայն մեկ թեկնածու ունենք: Ես դեմ եմ մեկ թեկնածուով ընտրություններին, լավ կլինի, որ մենք ունենանք 2-ից ավելի թեկնածու և առաջարկող ծրագրեր, որպեսզի ընտրության լայն հնարավորություն ունենանք: Դրական կողմն այն է, որ վերջապես համալսարանում ունենք ուսանողական ինքնակառավարման մարմնի ստեղծման այս ժողովրդավար մոտեցումը: Եթե մի կառույց ներկայացնում է ողջ ուսանողության շահերը, պետք է լիազորված լինի բոլորի կողմից: Նախադեպ ենք մտցնում բուհեր, որ ուսանողական խորհուրդը չի ընտրվում սակավ քանակությամբ մարդկանց կողմից, այլ՝ ողջ ուսանողության››,-հավելեց ուսանողուհին:

Ընտրությունները դեռ շարունակվում են, ընտրատեղամասերը կփակվեն ժամը՝ 17:00-ին:


20181113_101907 IMG_0650 IMG_0653
 IMG_0655 IMG_0657 IMG_0659
IMG_0660 IMG_0662 IMG_0667

Page 1 of 79

  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  Next 
  •  End 
  • »
BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner