Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Tuesday, 27 March 2018
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐԵԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՈՒ ՅՈՒՆ ԳԸՆԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ PDF Print Write e-mail

Ս.թ. մարտի 20-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) հյուրընկալեց Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան պարոն Ու Յուն Գընին (նստավայրը՝ Մոսկվա), Կորեայի Ազգային ժողովի 4 պատգամավորներին (Լի Յոնգ Հու, Ջոն Յոնգ Կի,  Յուն Հո Յունգ, Յո Յունգ Ջոն) և ՀՀ-ում Կորեայի Հանրապետության պատվո հյուպատոս Արմեն Աբրահամյանին:

Հանդիպմանը ներկա էին ԵՊԼՀ-ի ռեկտոր տիկին Կ. Հարությունյանը, Ասիական լեզուների ԳՈՒ կենտրոնի ղեկավար պարոն Ս. Բաբայանը, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Լ. Մադոյանը:

Այցի ընթացքում քննարկվեց կորեերեն լեզվի և մշակույթի դասավանդման գործում ԵՊԼՀ-ի հաջողությունները, նոր համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու համագործակցության շրջանակների ընդլայմանն ուղղված քայլերը: Քննարկվեց նաև ԵՊԼՀ-ում Սեջոնգ լեզվի դպրոց հիմնելու հնարավորությունը:

Կորեայի դեսպանը և պատգամավորները ԵՊԼՀ-ի կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնում հանդիպեցին կորեերենը որպես առաջին լեզու ուսումնառող ուսանողների հետ: Ուսանողների և հյուրերի միջև ծավալվեց հետաքրքիր քննարկում կորեերեն լեզվով՝ Կորեայի տնտեսության և կրթական համակարգի հաջողությունների վերաբերյալ: Կորեայի ԱԺ պատգամավորները գոհունակությամբ նշեցին ԵՊԼՀ-ի ուսանողների կորեերենի իմացության բարձր մակարդակը: Դեսպանը խոստացավ աջակցել ուսանողներին Կորեայում իրենց ուսումը շարունակելու և մասնագիտական պրակտիկան անցնելու հարցերում:  

Հանդիպման վերջում դեսպանը դասագրքեր նվիրեց կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնին՝ վստահություն հայտնելով, որ դրանք օգտակար կլինեն կորեերեն ուսումնասիրող բրյուսովականների համար:


IMG_9429  IMG_9405  20180320_111053

Read more...

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՍԱՆԳՎԱՆ ՅՈԳԵՇՎԱՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ PDF Print Write e-mail

Սույն թվականի մարտի 15-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) ռեկտոր Կ. Հարությունյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին:

Հանդիպմանը ներկա էին ԵՊԼՀ-ի ուսանողների և հասարակայնության հետ կապերի հարցերով ռեկտորի տեղակալ Հ. Ափյանը, Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Լ. Մադոյանը:

 Այցի հիմնական նպատակն էր քննարկել համատեղ ծրագրերը և երկու կողմերի համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը:

Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց ԵՊԼՀ-ում 2018թ.-ի սեպտեմբերից հինդի լեզվի ուսուցման վերսկսման մասին, քննարկվեց Հնդկաստանից ուսանողների ներգրավման հարցը, դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը:

Հանդիպման վերջում կողմերը վստահություն հայտնեցին, որ համագործակցությունը կլինի արդյունավետ: Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարը շնորհակալություն հայտնեց ռեկտորին ջերմ ընդունելության ու  հինդի լեզվի և մշակույթի տարածմանն աջակցելու համար:


                             
                IMG_9350  IMG_9352

Read more...

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԵՊԼՀ-ՈՒՄ PDF Print Write e-mail

 

Ս.թ. մարտի 23-ին Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների (ՖՀՄԱՆ) կենտրոնը հյուրընկալել էր աշակերտների Երևանի պետական հումանիտար քոլեջից, Երևանի թիվ 59, 119 և Հերացու անվան դպրոցներից:

Հանդիպման հիմնական նպատակը ֆրանսերեն ուսումնասիրող 30-ից ավել աշակերտներին ԵՊԼՀ-ի գործունեության, ԲՈՒՀ-ում գործող բաժինների մասին ընդհանուր պատկերացում տալը, ինչպես նաև ՖՀՄԱՆ կենտրոնի գործունեությանը, առաքելությանը և ծրագրերին ծանոթացումն էր: Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում, սովորողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերն ու ստացան դրանց պատասխանները:

Վստահաբար, նման հանդիպումները կարևոր խթան կարող են դառնալ ֆրանսերեն ուսումնասիրող աշակերտների համար իրենց մասնագիտական կողմնորոշման հարցում:


20180323_153524 20180323_153544 IMG_9549

Read more...

ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊԼՀ-ՈՒՄ PDF Print Write e-mail

Ս.թ. մարտի 22-ին տեղի ունեցավ սեղանի թենիսի աղջիկների ներբուհական անհատական առաջնություն, որը կազմակերպվել էր ԵՊԼՀ ֆիզդկուլտուրայի և քաղքպաշտպանության ամբիոնի կողմից:

Առաջնությանը մասնակցում էին 37 աղջիկներ՝ ԵՊԼՀ-ի տարբեր ֆակուլտետներից:

Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում, առաջնության հաղթող ճանաչվեց ԹՄՀ ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Տաթև Վարդանյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց ՌՕԼ ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Հռիփսիմե Խաչատրյանը, իսկ ահա լավագույն եռյակը եզրափակեց ԿՄՄ ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Ավդալյանը:

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մաղթում ենք նորանոր հաջողություններ:

29345382_1807807405907124_399834193_n 29345792_1807807335907131_1651930449_n 29345805_1807807372573794_2042747850_n 29666356_1807807272573804_2133545029_n 29550026_1807807432573788_897467147_n 29547440_1807807225907142_1367579886_n

Read more...

«ԵՄ-Ը ԵՎ ԿՈՎԿԱՍԸ 2030 ԹՎԱԿԱՆԻՆ` ԿԱՆԽԱՏԵՍԵԼՈՎ ԱՊԱԳԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԵՊԼՀ-ՈՒՄ PDF Print Write e-mail

Մարտի 12-ից 17-ը Գերմանիայի Թյուբինգենի համալսարանը և DAAD երևանյան գրասենյակը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կազմակերպել էին «ԵՄ-ը և Կովկասը 2030 թվականին` կանխատեսելով ապագան» խորագրով սեմինար, որի շրջանակում մասնակիցները հանդիպումների շարք են ունեցել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես, հանդիպում է կայացել ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ, որը Գերմանիայի (Թյուբինգենի համալսարան), Հայաստանի և Վրաստանի մագիստրատուրայի ծրագրի մի խումբ ուսանողների հետ կիսվել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ), ինչպես նաև Հայաստանում ԵՄ զարգացման աջակցության ծրագրերի մասին իր տեսակետներով։
Սեմինարի քսան մասնակիցները հյուրընկալվել են նաև Հայաստանի դիվանագիտական դպրոցում՝ քննարկելու սեմինարի ընթացքում՝ ԵՄ-Կովկաս հարաբերությունների հետագա զարգացման մասին մշակած սցենարները: Մասնակիցներին ընդունել է դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը, որից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարության ԵՄ բաժնի վարիչի պաշտոնակատար Արա Մարգարյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների պատմությունը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի և ԵՄ-ի միջև 2017թ-ին ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրին: Մասնակիցները ներկայացրել են սեմինարի հինգ օրերի ընթացքում մշակած սցենարները:


                                    29214262_1558977210817521_4941387881570015416_n

Read more...

ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՊԼՀ-ՈՒՄ PDF Print Write e-mail

2018թ. մարտի 14-ին Ֆրանսիայում մեկնարկեց Կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը, որը տեղի է ունենում ամեն տարի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում: Այս տարի տոնն ընդգրկում էր ավելի քան 4000 կինոսրահ Ֆրանսիայի տարբեր շրջաններում, ևս 30-ը՝ Ֆրանսիայից դուրս: Տարածքային այսպիսի մեծ ընդգրկումն իր բացատրությունն ունի. Ֆրանսիական կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը միջազգային բաց կինոհարթակ է, որի միջոցով հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու ֆրանսիական կինոյի բազմերանգությանն ու նորարական մտքին և նրա միջոցով հաղորդակից լինելու ֆրանսիական հարուստ լեզվին և մշակույթին:

Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը: Միջոցառումն իրականացվում էր Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի հետ համատեղ: Նախաձեռնողը Վ.Բրյուսովի անվան համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնն էր: Միջոցառումը վարում էր Հայաստանի ազգային կինոկենտրոնի համակարգող, կինոգետ և թարգմանիչ Նունե Գալստյանը:

Ցուցադրությունից հետո կազմակերպված բանավեճը վեր հանեց ֆրանսիական բաժնի ուսանողների՝ ֆրանսերեն կենդանի խոսքը լսելու, ըմբռնելու հմտությունները, բարձրացված հարցերի շուրջ գրագետ ֆրանսերենով մտքեր փոխանակելու կարողությունը:


                                 received_925893280869264 received_925893767535882

Read more...

«ԱԼԵՎԻՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊԼՀ-ՈՒՄ PDF Print Write e-mail

Ս.թ. մարտի 7–ին ԵՊԼՀ-ն հյուրընկալել էր հանրաբանության և փիլիսոփայության պրոֆեսոր մեծարգո պրն Միշել Մարիանին և Ֆրանսիայում Ալևիների միության ներկայացուցչական պատվիրակության անդամներին: Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Մարիանը հանդես եկավ «Ալեվիների համայնքը Ֆրանսիայում» խորագրով դասախոսությամբ:

Հատկանշական է, որ ալևիները մեծ ներդրում են ունեցել հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու հարցում մեր պատմության ամենադժվար պահերին՝ ցեղասպանության տարիներին, պայքարել են Մարդու իրավունքների և մասնավորապես Թուրքիայում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար:


IMG_9250 IMG_9252 IMG_9282

Read more...

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner