Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Tuesday, 15 August 2017
ԵՊԼՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՋՈԿԱՏԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ-ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՆ PDF Print Write e-mail

Կարոտներ, Կարեններ, Արամներ. օգոստոսի 2-8-ը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (ՀԱՊՀ) Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում անկացվեց «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը: Երիտասարդները համախմբվել են պոլիտեխնիկցի հերոսներ Կարոտ Մկրտչյանի, Կարեն Ներսիսյանի և Արամ Աբրահամյանի անունուններով ճակատներում: Կարոտ Մկրտչյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, իսկ Կարենն ու Արամը` «Քառօրյա պատերազմի»։ 

Read more...

ԵՊԼՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ PDF Print Write e-mail
Ս.թ. հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում կազմակերպել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների այգիներում, պուրակներում, հրապարակներում, հասարակական և վարչական շենքերի հարակից և այլ ընդհանուր օգտագործման տարածքներում կատարվեցին մաքրման լայնածավալ աշխատանքներ: Ինչպես Երևանում անցկացվող բոլոր համաքաղաքային շաբաթօրյակներին,  այնպես էլ այս շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցեցին նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները: Բրյուսովականներն այնպես էին տրվել աշխատանքին, որ նրանց չխանգարեց անգամ կիզիչ արևը և ամառային տապը ու նրանք կարողացան անհրաժեշտ աշխատանքները կատարել բարձր մակարդակով:

20431199_10207854060944129_4839276027642480778_n

17952493_10207111601463106_2161750434573401545_n 20476376_10207854061104133_8292235354771673278_n
Read more...

ԵՊԼՀ-Ն ԱՅՍ ՏԱՐԻ ՈՒՆԻ 607 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. 121-Ը ԿԱՐՄԻՐ ԴԻՊԼՈՄԱԿԻՐՆԵՐ ԵՆ PDF Print Write e-mail
2017թ. հուլիսի 6

ԵՊԼՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցությամբ Մոսկվա կինոթատրոնի դահլիճում հուլիսի 6-ին անցկացվեց ԵՊԼՀ 2016-2017 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահի օգնական, ԵՊԼՀ խորհրդի նախագահ Ավետիս Բերբերյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը և ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնակատար Կարինե Հարությունյանը: 

Read more...

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner