Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



You are here: Home » Announcements

Արգենտինական կենտրոնի բացում

Write e-mail Print PDF

Հարգելի գործընկերներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի II մասնաշենքի 413 լսարանում տեղի կունենա Արգենտինական կենտրոնի բացումը: 

Կենտրոնի բացումը իրականացվում է ԵՊԼՀ-ի, ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպանատան և «Կոնվերս բանկ»-ի համագործակցության շրջանակներում` վերջիններիս հովանավորությամբ:  

Արգենտինական կենտրոնը նպատակ ունի խթանելու իսպաներեն լեզվի և մշակույթի ուսուցումը, Հայաստանի և Արգենտինայի կրթական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև իպաներեն լեզվի մասնագիտական դասընթացների իրականացումը:

Բացմանը ներկա կլինեն Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնսալո Ուրրիոլաբեիտիան, «Կոնվերս բանկ»-ի ներկայացուցիչները, ինչպես նաև այլ հյուրեր և գործընկերներ:

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner