Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



You are here: Home » Announcements

Տեղեկատվական սեմինար «Չիվնինգ» կրթաթոշակի վերաբերյալ

Write e-mail Print PDF

Հարգելի՛ ուսանողներ և գործընկերներ,

Սիրով հրավիրում ենք  Ձեզ մասնակցելու Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայանալիք տեղեկատվական սեմինարին, որի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն տեղեկանալ «Չիվնինգ» մագիստրոսական կրթաթոշակին և Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայության (DAAD) գործող ծրագրերին: Սեմինարը նախատեսվում է հատկապես բակալավրիատի 2-րդ և 3-րդ, իսկ մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների համար: Սեմինարը կանցկացվի ծրագրի ներկայացուցիչների կողմից, ինչը հնարավորություն կընձեռի ստանալ Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:  

Սեմինարը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 19-ին ժամը 14:00-ին II մասնաշենքի 2200 լսարանում: Սեմինարին մասնակցելու համար կարող եք գրանցվել մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ ժամը 17:00-ն:

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել մասնակցության հայտը կից հղումով՝ https://docs.google.com/forms/d/1qabGa00MzsA3XgWyLEw1s5p8TD6e9PqOh7sRvJwV8F4/edit?ts=5b976e09:

Հարցերի և այլ տեղեկատվությունն դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչություն:


Chevening-Scholarships

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner