Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



You are here: Home » Announcements

«Թարգմանության հիմունքներ և մեթոդներ» թեմայով սեմինարների շարք ԵՊԼՀ- ում

Write e-mail Print PDF

Սեպտեմբերի 13-ից 28-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գերմաներենի ամբիոնի հրավերով և «ԴԵ-Ա-Ա-ԴԵ»-ի ("DAAD"՝գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) աջակցությամբ մեր համալսարան են ժամանելու Գերմանիայի Դաշնային Հայդելբերգի համալսարանի թարգմանաբանության ինստիտուտի տնօրեն,  պրոֆեսոր Վահրամ Աթայանը, պրոֆեսոր Յորն Ալբրեխտը, դոկտոր Անե Վեբերը և Դանիել Մորետին՝ գիտական սեմինարների շարք անցկացնելու նպատակով:

«Թարգմանության հիմունքներ և մեթոդներ» թեմայով սեմինարներն անցկացվելու են 3 փուլով:

1-ին փուլը վարելու է ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վահրամ Աթայանը: Վ. Աթայանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Սաարլանդի համալսարանում ստացել է դիպլոմավորված թարգմանչի որակավորում: 2006 թ.-ին պաշտպանել է ատենախոսություն՝ «Փաստարկման մակրոկառույցները գերմաներենում, ֆրանսերենում և իտալերենում» թեմայով: Այն 2007 թ.–ին ճանաչվել է որպես լավագույն լեզվաբանական ատենախոսություն, որի համար Աթայանը ստացել է նաև Էլիզե - Ռիխտերի և Էդուարդ - Մարտինի անվան մրցանակներ: 2011 թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Տեքստը և թարգմանությունը ռոմանական լեզուներում. Անհրաժեշտության և հնարավորության սահմանում» թեմայով: 2012 թ.-ից Հայդելբերգի համալսարանի պրոֆեսոր է և ղեկավարում է թարգմանաբանության ինստիտուտի ֆրանսերենի բաժինը:

2-րդ փուլում աշխատանքները կշարունակեն դոկտոր Անե Վեբերն ու Դանիելե Մորետին: Անե Վեբերը կանդրադառնա գերմաներենի բառակազմության և թարգմանության առանձնահատկություններին:

3-րդ փուլում սեմինարների շարքը թարգմանության տեսության վերլուծություններով և գործնական թարգմանության խնդիրներին անդրադարձով կամփոփի ականավոր լեզվաբան պրոֆեսոր Յորն Ալբրեխտը:


arbo137icondeutsch
BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner