Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



You are here: Home » Announcements

«ՀԵՔԻԱԹԻ ԱՇԽԱՐՀԸ» ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Write e-mail Print PDF

«Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը՝ գրողին, մեկը՝ պատմողին, մեկն էլ՝ հեքիաթը լսողին»:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ էր տեղադրել, որով առաջարկում էր երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, 10 րոպե տրամադրել ու օնլայն տիրույթում հեքիաթ կարդալ որեւէ բալիկի համար:

Մեկնարկը տվեց հենց Լ. Մակունցը՝ փոքրիկ Մոնիկայի համար կարդալով «Խոսող ձուկը» հեքիաթը:

Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնը Հայ-ռուսական /սլավոնական/ համալսարանի հետ համատեղ, արձագանքելով ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի նշյալ տեսաուղերձին, կազմակերպել է «Հեքիաթի աշխարհը» գրական-երաժշտական միջոցառումը, որը տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների շրջանակում հունիսի 29-ին՝ ժամը 12-ին:

Նույն օրը՝ ժամը 13-ին ՖՀՄԱՆ կենտրոնը կազմակերպել է սեմինար՝ «Ուրիշի մշակույթը ներկայացնող գովազդը՝ օտար լեզվի ուսուցման նյութ» խորագրով /բանախոս՝ Ժակլին Մինասյան/:

Untitled
BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner