Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



You are here: Home » Announcements

ԵՊԼՀ ՌՈՒՍԱՑ ԵՎ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Write e-mail Print PDF

ԵՊԼՀ-ն հայտարարում է բաց մրցույթ՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի դեկանի թափուր պաշտոնի համար:

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի (ՌՕԼՖ) դեկանի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել գիտամանկավարժական աշխատանքային փորձ ունեցող այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտական կոչում և աստիճան:

Դեկանի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) ինքնաառաջադրման դեպքում` գրավոր դիմում ռեկտորի անունով, իսկ ԵՊԼՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում` համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման որոշումն առաջադրելու մասին և հավակնորդի գրավոր համաձայնությունը,

բ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լուսանկարով (3x4 չափի), որում նշված է մշտական բնակության հասցեն, քաղաքային կամ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն,

գ) տեղեկանք և բնութագիր վերջին աշխատանքի վայրից,

դ) ինքնակենսագրություն,  

ե) հրատարակված գիտական աշխատանքների, գրքերի, մեթոդական ձեռնարկների և այլ աշխատությունների ցուցակ,

զ) բարձրագույն կրթության դիպլոմի (դիպլոմների) և գիտական աստիճանը և կոչումը հավաստող վկայականի պատճեններ,

է) թեկնածուի կողմից ներկայացված ֆակուլտետի գործունեության ծրագիր՝ փակ և իր կողմից ստորագրված ծրարով: 

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2018թ. մայիսի 15-ից մինչև մայիսի 30-ը` ժամը 09:00-ից 18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42, ԵՊԼՀ, Երկրորդ մասնաշենք, թիվ 303 աշխատասենյակ, ՌՕԼՖ խորհրդի քարտուղար Ա. Ալավերդյան):

Մրցույթը տեղի կունենա 2018 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: 

Թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, դեկանի նշանակման և նրա հետ աշխատանքային պայմանագրի կնքման կարգը սահմանվում է ԵՊԼՀ գիտական խորհրդի կողմից հաստատված «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի կանոնադրությամբ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊԼՀ ՌՕԼՖ խորհրդի քարտուղար  Անահիտ Ալավերդյանին /հեռ.՝ 010-53-17-52, էլ. փոստ՝ an.alaverdyan@mail.ru/">an.alaverdyan@mail.ru/:

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական

 լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner