Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



You are here: Home » Announcements

մրցանակաբաշխություն

Write e-mail Print PDF

Սիրելի՛ ուսանողներ,


Ս. թ. նոյեմբերին ՈՒսանողների միջազգային օրվա առթիվ տեղի կունենա <<ԵՊԼՀ լավագույն ուսանող-2017>> մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք առնվազն 2 կիսամյակ եղել են ԵՊԼՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր առաջադիմություն

/ՄՈԳ-ը 3.6 և բարձր/, ներգրավված են հետազոտական աշխատանքներում, մասնակցում են ներհամալսարանական հասարակական կյանքին, ունեն արձանագրած հաջողություններ մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում:

Բարձր միավորներ հավաքած ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու <<Լավագույն ուսանող>> հանրապետական մրցույթին: 

Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.


ա/ Լրացված մասնակցության հայտ,
բ/ Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից տրված բնութագիր /առավելագույնը երկու բնութագիր/,
գ/ ՈՒսանողական խորհրդի նախագահության բնութագիր,
դ/ Տպագրված գիտական աշխատանքների պատճեները կամ դրանք հավաստող փաստաթղթեր /եթե այդպիսիք կան/,
ե/ Ներհամալսարանական և/կամ արտահամալսարանական ակտիվությունը հաստատող փաստաթղթեր,
զ/ Մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում հաջողությունները հաստատող փաստաթղթեր:

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման և անցկացման>> կանոնակարգից: Այն տեղադրված է ԵՊԼՀ պաշտոնական կայքում /www.brusov.am/:

Մասնակցության հայտերը կարող եք վերնցնել ուսանողական խորհրդից (2-րդ մասնաշենք, 109 սենյակ) կամ գրասենյակից (կենտրոնական մասնաշենք, 306 սենյակ):

Հայտերը ԵՊԼՀ գրասենյակում գրանցելու հետո պետք է ներկայացնել ուսանողական խորհուրդ  (2-րդ մասնաշենք, 109 սենյակ) մինչև հոկտեմբերի 27-ը ներառյալ:

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner