Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



You are here: Home » Announcements

Նոր հունարեն լեզվի Համաշխարհային Օլիմպիադա

Write e-mail Print PDF

Օլիմպիադան  անց  է  կացվում  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  Հունական  կոմիտեի  հովանու ներքո, արտասահմանում բնակվող հույների գլխավոր քարտուղարության  համաշխարհային  պոնտական  հույների  երիտասարդական  համակարգող  կոմիտեի աջակցությամբ,   Սալոնիկիի  Արիստոտելի  անվան  համալսարանի   և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսրանի  համագործակցությամբ:

Օլիմպիադային կարող են մասնակցել 18-25 տարեկան անձիք, որոնք ծնվել են Հունաստանից և Կիպրոսից դուրս և մշտական բնակվում  են  արտասահմանում:

Չի թույլատրվում այն անձանց մասնակցությունը, որոնք սովորել են Կիպրոսում և Հունաստանում 1 տարուց ավել:

Օլիմպիադան անց է կացվում 2 փուլով՝

1. Առաջին փուլ  -  Ազգային 

Տեղի կունենա  ս. թ. մայիսի 26-ին  ԵՊԼՀ-ում

2. Երկրորդ  փուլ - Համաշխարհային

Կանցկացվի սեպտեմբերին Հունաստանի Սալոնիկ քաղաքում:  

1-ին փուլի հաղթողները, որպես պարգև, կանցնեն մեկշաբաթյա դասընթացներ հունարեն լեզվից 24-08-2016 մինչև 31-08-2016 Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի ուսանողական քաղաքում Պոսիդիիում՝ Խալկիդիկի:

Օլիմպիադայի քննական մրցույթն իր մեջ կներառի հետևյալ հմտությունների ստուգումը՝

  1. ՈՒնկնդրում
  2. Բանավոր խոսք
  3. Ընթերցանություն
  4. Գրավոր խոսք

Օլիմպիադայի լեզուն նոր հունարենն է:

Հաղթողները ճանաչվում են օլիմպիադայի վերջին փուլի արդյունքների համաձայն:

Արդյունքների քննարկում

Բարձր միավորներ հավաքած մասնակիցները կպարգևատրվեն կազմ կոմիտեի կողմից սահմանված 1-ին, 2-րդ, 3-րդ,  կարգի  դիպլոմներով և մրցանակով:

Այն անձիք, ովքեր ցանկանում են մասնակցել օլիմպիադային, պետք է լրացնեն ձևը  էլեկտրոնային տարբերակով և ուղարկեն  greekcentre@brusov.am  հասցեին:

Օլիմպիադայի մասնակիցների գրանցումը կատարվում է մինչև
ս. թ. մայիսի 24-ը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հունարենի կենտրոն 53-02-72 (235) հեռախոսահամարով:

BannerBanner
Banner
Banner
Banner
Banner
Banner
Banner