Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Հայտարարություններ

ԷՐԱԶՄՈՒՍ + ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Նամակ գրել Տպել PDF

Հարգելի՛ ԵՊԼՀ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Հունաստանի Հանրապետության Սալոնիկի Արիստոտելի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար՝ 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակ:

Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և Էրազմուս +  Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել Էրազմուս + ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումները ընդունվում են ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնում թղթային և էլեկտրոնային տարբերակով (Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 4/1): Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՄԱՐՏԻ 23-ը ժամը 17.00:

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր՝

- սովորում են ԵՊԼՀ առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերում, առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կամ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսում և ասպիրանտ/հայցորդ են ԵՊԼՀ ամբիոններից որևէ մեկում:

- ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ

- ուսումնառում են լեզվաբանություն (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն), թարգմանչական գործ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտարելեն), մանկավարժություն/հոգեբանություն, լրագրություն, քաղաքագիտություն, կրթություն:  

Ուսանողները պետք է ներկայացնեն ներքոնշյալ փաստաղթղերը անգլերենով՝

- անձնագրի պատճենը

- ինքնակենսգրական CV Europass ֆորմատով

- մոտիվացիոն նամակ

- անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկանք-նամակ ՝ տրամադրված անգլերենի դասախոսի կողմից՝ Language Reference

- նախորդ կիսամյակների կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն

- մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները նաև պետք է ներկայացնեն դիպլոմների պատճեները

- տեղեկանք ԵՊԼՀ-ում ուսանելու վերաբերյալ

Հարցերի և հավելյալ տեղեկատվության դեպքում կարող եք դիմել ԵՊԼՀ Կարիերայի կենտրոն՝ Կոնֆուցիուսի ինստիտուտի մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 4/1:

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ