Արագ հղում

Yerevan Brusov State University of Languages and Social Sciences

 



Դուք այստեղ եք` Գլխավոր » Համալսարանի մասին » Ղեկավարություն

Ղեկավարություն

Նամակ գրել Տպել PDF
Բարի գալուստ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան:
GasparyanՀամոզված եմ, որ ԵՊԼՀ-ի պաշտոնական կայքէջից կկարողանաք գտնել ամբողջական տեղեկատվություն մեր բուհի մասին: ԵՊԼՀ-ի որդեգրած քաղաքականության համաձայն՝ բուհի գրավականը ուսանողների հաջողությունն է: Պահպանելով ուսանողակենտրոն համալսարանի համբավը` ջանում ենք հավատարիմ մնալ մեր առաքելությանը և հնարավորինս իրագործել մեր ռազմավարական ծրագիրը: 
Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում առաջարկում ենք մրցունակ և մատչելի կրթություն, մեր գործընկեր համալսարանների օգնությամբ և օժանդակությամբ կազմակերպում ենք փոխանակման բազմաթիվ ծրագրեր, սեմինարներ, գիտաժողովներ: Լինելով կրթական բարեփոխումների ոլորտում առաջատար համալսարաններից մեկը` փորձում ենք բարձրացնել և արժևորել բարձրագույն կրթության դերը հանրային կյանքում: Հպարտ ենք, որ կարող ենք նպաստել մեր ուսանողների զարգացմանը, որոնք անկասկած վաղվա ստեղծարար, ներունակ և արհեստավարժ մասնագետներն են: 
Եվս մեկ անգամ թույլ տվեք ջերմ ողջույններս հղել ձեզ և հաջողություն ցանկանալ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում:

FljyanԼուսինե Հրանտի Ֆլջյան 
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտորի աշխատանքային պարտականությունները բխում են ԵՊԼՀ 2013-2017 թթ. ռազմավարությունից և ներառում են հետևյալ գիտական, գիտահետազոտական և միջազգային գործունեության տեսակները.

Միջազգային գործունեություն.

  1. 1. Համալսարանի ուսանողների և դասախոսների միջազգային շարժունության խթանում,
  2. oտարեկրյա ուանողների և դասախոսների շարժունության խթանում, կազմակերպում և իրականացում,
  3. համատեղ և կրկնակի դիպլոմների կրթական ծրագրերի կազմում և ներդնում՝ արտասահմանյան գործընկեր համալսարանների հետ համատեղ,
  4. միջազգային կրթական և հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների հետ ակտիվ համագործակցություն,
  5. միջազգային գիտաժողովների և սեմինարների կազմակերպում,
  6. աջակցություն ամբիոններին և ստորաբաժանումներին՝ միջազգային դրամաշնորհային ծրագրեր մշակելու գործում:

Գիտական և գիտահետազոտական գործունեություն.

  1. Ուսանողների հետբուհական կրթության կազմակերպում և աջակցություն,
  2. գիտական պարբերականների հրատարակում, աջակցություն համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին՝ գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատությունների պատրաստման և հրատարակման հարցում,
  3. ԵՊԼՀ գրադարանի աշխատանքների համակարգում,
  4. hամալսարանի պրոֆեսորադասախոական կազմի գիտական կոչումների համար մրցույթների կազմակերպում և անցկացում:

Հեռ.` (+374 10) 53-22-39,  8-88 (ներքին)
Էլ.փոստ` 
vicerector_si@brusov.am

Margaryan

Բելա Հովակիմի Մարգարյան
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

ԵՊԼՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի հիմնական խնդիրներն են ԵՊԼՀ ուսումնական գործընթացում մասնակցող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների եւ կրթության որակի գնահատման, ապահովման եւ վերահսկման կազմակերպումը,  կրթական բարեփոխումների եւ որակավորման բարձրացման, մասնագիտական վերապատրաստման եւ լրացուցիչ կրթության կազմակերպման իրականացումը:

ԵՊԼՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը համակարգում է նաեւ նաեւ բակալավրիատում եւ մագիստրատուրայում ուսումնական գործընթացի պլանավորումը, կազմակերպումը եւ վերահսկումը:

Հեռ.` (+374 10)  53-07-11, 1-34 (ներքին)
Էլ. Փոստ՝ vicerector_edu@brusov.am


Avagyan

Արթուր Կարլենի Ավագյան

ԵՊԼՀ ֆինանսատնտեսական հարցերի գծով պրոռեկտորի հիմնական խնդիրներն են բուհի ֆինանսական և տնտեսական գործունեության, շենք, շինությունների և ենթակառուցվածքների շահագործման, մատակարարման, ինժեներական, հակահրդեհային, մաքրման, հեռախոսակայանների, ավտոտնտեսության, հյուրանոցի, հանգստյան տան, ճաշարանի և այլ ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը: 

ԵՊԼՀ ֆինանսատնտեսական հարցերի գծով պրոռեկտորը իրականացնում է բուհի ֆինանսական կառավարումը՝ ներառյալ աշխատավարձի, կրթաթոշակի վճարումը, համալսարանի պահպանմանն ու զարգացմանը և գիտահետազոտական գործունեությանը նպատաուղղված ծախսերի կատարումը, համալսարանի աշխատողների, սովորողների, հանրակացարանաբնակ սովորողների հանրային սննդի, հանգստի, կենցաղի կազմակերպումը և այլն:

Հեռ. ՝ (+347 10)  53-33-31, 1-04 (ներքին)

Էլփոստ.՝  vicerector_fin@brusov.am


Akopyan

Ցոլակ Արամի Ակոպյան
քաղաքական գիտությունների թեկնածու

ԵՊLՀ վարչակազմակերպչական և սոցիալական հարցերով պրոռեկտորի հիմնական խնդիրն է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողական գործունեություն իրականացնելը, համալսարանի ռեկտորի հրամանով կառուցվածքային բոլոր ստորաբաժանումների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելը, ուսանողների հետ տարվող աշխատանքների համակարգումը, ուսանողների հասարակական եւ քաղաքացիական ակտիվության խրախուսմանն ու սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված համալիր ծրագրերի իրականացումը, ուսանողական նպաստների, պետական և ներբուհահական կրթաթոշակների տրամադրման գործընթացի համակարգումը, ԵՊԼՀ բոլոր տարիների շրջանավարտների հետ կապերի ակտիվացումը, բուհ-շրջանավարտ համագործակցության զարգացումը, ԵՊԼՀ շրջանավարտների միասնական հենքի ստեղծման ծրագրի համակարգումը եւ շրջանավարտ-գործատու հարաբերությունների ստեղծումը: Պրոռեկտորի հիմնական գործառույթներից են նաեւ ԵՊԼՀ հանրային կապերի համակարգումը, ԶԼՄ-ով ԵՊԼՀ ծրագրերի լուսաբանումը, ԵՊԼՀ խորհրդանշաններով ռեկվիզիտների պատրաստումն ու ԵՊԼՀ քարոզչական ծրագրերի իրականացումը, նորմատիվ-իրավական փաստաթղթերի ընդունման աշխատանքների համակարգումը:
Հեռ.` (+374 10) 53-81-64 ( 1-61 ներքին)
Էլ.փոստ` vicerector_admin@brusov.am

ԲաններԲաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ
Բաններ